Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի հետ կապված ֆեյք էջեր, որոնք նաև հայերեն ապատեղեկատվություն են տարածել պատերազմի օրերին          Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար       Բաքուն պահանջում է՝ Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու դեպքում ռազմագերիներին ազատ կարձակի    

04 մայիս 2021 17:15

Տեսանյութ.Ադրբեջանցի փորձագետն առաջարկկել է գրադով հարվածել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների ուղղությամբ, ովքեր պատրաստվում են մայիսի 9-ին շքերթ անցկացնել

Ադրբեջանցի փորձագետ Ֆուադ Աբասովը առաջարկել է գրադով հարվածել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների ուղղությամբ, ովքեր պատրաստվում են մայիսի 9-ին շքերթ անցկացնել։ Վերջինս հայտնել է, որ ադրբեջանական տարածքում, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության ահաբեկչական գործողություն է իրականացվելու։ 

«Մենք հիմա պետք է ինչ որ կերպ արգելենք Մոսկվային շքերթ անցկացնել Ադրբեջանի տարածքում։ Կիրակի օրը պետք է կայանա այս միջոցառումը, ես կասեի՝ ահաբեկչական գործողությունը, որովհետև Ադրբեջանի հանրապետության տարածքում զինված մարդիկ առանց պաշտոնական Բաքվի հաստատման ինչ որ շքերթ են իրականացնում։ Այնտեղ պետք է երկու գրադ նետել, որ նման բան այլևս չկրկնեն։

Այս ինչ չլսված բան է»,- առցանց հարցազրույցի ժամանակ ասել է Աբասովը, ով նախկինում արտաքսվել է Ռուսաստանից։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրվան նվիրված շքերթ անցկացնել։ Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ իսկ Բաքվում «օկուպացիոն գործողություն» են որակել։

Ստեփանակերտի օդանավակայանում նաև առաջին փորձ էր անցկացվել, որում ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր