Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

06 մայիս 2021 15:02

Ողջ գործընթացը գլխիվայր շրջում են . Լավրովի ակնարկները՝ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահներին

«Պետք չէ ներկայումս քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավականին բարդ»,- այս մասին այսօր Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ հարցին:


Նա նշեց, որ գործընթացը, որը սկսվել էր նոյեմբերի 9-ին՝ պատերազմը դադարեցնելու, խաղաղապահ առաքելության անցնելու, բոլոր տնտեսական կապերի, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անցնելու պայմանավորվածության ճանապարհով, արդեն կես տարի իրականացվում է: Ուստի Լավրովն ասաց, որ խաղաղ գործընթացի անցնել ձևակերպումն իրականության խեղաթյուրում է, քանի որ այն արդեն սկսվել է: Լավրովը նաև պարզաբանեց, որ եռակողմ փոխվարչապետների աշխատանքային խումբը զբաղվում է այն հարցերի պրակտիկ լուծմամբ, որոնք ուղիղ կերպով վերաբերում են խաղաղ գործընթացին, երբ մարդիկ ազատվում են շրջափակումից, էմբարգոյից, այն խոչընդոտներից, որոնք սարքվել են միջազգային կազմակերպությունների շրջանակում, ուստի այստեղ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության ձևավորման համար անցում պետք է կատարել ուղիղ օգուտների քաղմանը այն առավելություններից, որը թույլ է տալիս այս ռազմավարականորեն կարևոր և աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կարևորության տարածաշրջանը:




«Մենք երկարաձգված բանակցություններում երեք երկրների ղեկավարների միջև որոշիչ դերակատարություն ունեցանք այն հարցում, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, ստեղծվի մեխանիզմ վերիֆիկացիայի հրադադարի համար՝ ի դեմս խաղաղապահ կոնտինգենտի, ուստի, ինչպես ոչ մեկը, հետաքրքրված ենք, որպեսզի այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, իրագործվի պրակտիկայում:


Վստահ եմ, որ համանախագահները, երբ կոչ էին անում վերջնական կարգավորման, հաշվի կառնեն այն, ինչն անհրաժեշտ է անել լուծելու համար այդ բոլոր հարցերը: Մենք չենք կասկածում՝ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, պատժամիջոցների և շրջափակման դրսևորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք ներկայումս մեր որոշ գործընկերներ փորձում են սրել և առաջին պլան մղել: Պետք չէ ներկայումս քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավականին բարդ, քանի որ որոշվում են հարցեր, որոնք կապված են երթուղիների հետ այս տարածաշրջանը կապելու համար, տարածաշրջանային հարաբերությունները կապելու համար, որոշվում են շփման գծի հարցեր, սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, սրանք պրակտիկ հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շնչի և խաղաղ կյանքով ապրի: Նրանք, ովքեր այս հարցերը հետոյի են թողնում, իսկ սկզբում զբաղվում քաղաքական քննարկումներով, իմ կարծիքով, ողջ գործընթացը գլխիվայր շրջում են: Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ սկսում են նորմալ ապրել գետնի վրա՝ ադրբեջանցիները, հայերը միմյանց հետ այդպես ապրել են տասնամյակներ և հարյուրամյակներ»,- ասաց նա:




Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները ջանում են վերսկսել բանակցային գործընթացը՝ առաջին պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր