Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը          Ենթադրում եմ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու քայլեր է ձեռնարկվում և մենք գործիք ենք դառնում այս պրոցեսի համար       Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել    

07 մայիս 2021 10:00

Բուժաշխատողները կզրկվեն աշխատանքից, եթե...Ո՞րն է իշխանության «Աստրազենեկան» ժողովրդի վրա «նաղդելու» պատճառը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։


Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր