Տեսանյութ.Ես չեմ կարող հիմա ասել, որ վաղը զենք ենք վերցնելու ու գնալու իշխանափոխության. Նույնիսկ պատրաստ ենք վաղը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ մեր երկրի համար

Համբարձումյանի խոսքերով, իրենք հրապարակային մարդ չեն, սովոր են լրատվամիջոցների հետ շփվել, սակայն այսօր անում են դա, որպեսզի կարողանան օգնել երկիրն. «Նույնիսկ պատրաստ ենք վաղը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ մեր երկրի համար:
Քաղաքացիական անձանց համար դա սովորական պրոցես կարող է լինել, սակայն մեզ համար դա գերլարում է: Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ կարողանան արթնանան, զգան երկրի դարդը, այդ դարդով ապրեն: Պետք է անենք օրենքի շրջանակներում ամեն ինչ, օրինական բողոքների, ցույցերի միջոցով:
Ես չեմ կարող հիմա ասել, որ վաղը զենք ենք վերցնելու ու գնալու իշխանափոխության: Չեմ կարող ասել ու իրավունք չունեմ»,-ասաց նա: