Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

07 մայիս 2021 14:02

Տեսանյութ.Իշխանության սխալը .Սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով

Այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, չի կարելի սահմանազատում և սահմանագծում անվանել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը:
Նա նշեց, որ 2021 թվականի փետրվարի 9-ից Հայաստանը բոլորովին նոր սահմաններ ունի Արաքսից մինչև Սոթք։ Եվ անձամբ ինքը չգիտի, թե Հայաստանին ինչքան տարածք է մնացել 29,8 հազար քառակուսի կիլոմետրից։

«Սահմանազատման համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծել ԱԳՆ-ի ենթակայության ներքո։ Սա առաջին հերթին դիվանագիտական աշխատանք է, բայց դրան պետք է մասնակցեն նաև գեոդեզիայի ինստիտուտի աշխատակիցները։ Որքան ինձ հայտնի է, այդ հիանալի կառույցն արդեն վերացվել է։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի սահմանների ճշգրտումը թողնել զինվորականներին։ Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով», - ասաց Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր