Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

08 մայիս 2021 15:47

Տեսանյութ.Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում

Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստատեսության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է եթերի տեսագրությունը։
 
Երգչախումբը ելույթ է ունեցել հեռուստահաղորդման ընթացքում․ տաղավարում հյուրերի թվում է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Այս կատարումը նրա համար ակնհայտորեն անակնկալ էր։ Երգչախմբի ելույթը սկսվում է դուդուկահար Արտյոմ Մինասյանի կատարմամբ։ Դուդուկի առաջին հնչյուններից Ֆիորին հուզված տարուբերում է գլուխն ու հաղորդման մյուս հյուրին՝ հայտնի մոդել Կառլա Բրունիին ցույց է տալիս իր առջև՝ սեղանին դրված դուդուկը՝ ներկայացնելով, թե ինչ գործիք է հնչում։

Փոքրիկները սկսում են երգել, ու Ֆիորիի աչքերում արցունքներ են հայտնվում։ Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր։

Ելույթից հետո հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում «Cap Coeur» մանկական երգչախմբին և դուդուկահար Արտյոմին, որոնք այս կատարումը պատրաստել էին հատուկ Պատրիկ Ֆիորիի համար։

«Պատրիկին նույնպես հուզեցին մանկական ձայները»,- նկատում է հաղորդավարուհին։

Ֆիորին բեմ է բարձրանում, հայերեն «շնորհակալություն» ասում, հետո արդեն ֆրանսերեն շարունակում․
«Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ նվեր է»։

Պատրիկ Ֆիորին հուզառատ խոսքերից հետո խոնարհվում է փոքրիկների առջև։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր