ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 մայիս 2021 12:21

Տաքսին դարձել ա 1000 դրամ, ո՞վ ա ժողովրդի մասին մտածում. ինչո՞ւ այսօր առավոտյան 250 հասարակական տրանսպորտ երթուղի դուրս չի եկել

Այսօր առավոտյան ժամը 5:00-ից Ջրվեժի ավտոպարկում ավտոբուսների, միկրոավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք խոսքով՝ արդեն 2-րդ օրն է, ինչ իրենց վառելիք չեն տրամադրում և որ երեկ իրենց միջոցներով են դուրս եկել երթուղի, իսկ այսօր որոշել են՝ չեն վարելու երթուղայինները և այդկերպ բարձրաձայնելու են իրենց բողոքի ձայնը: Նման ակցիա է իրականացվում նաև Չարբախի ավտոբուսների ավտոպարկում: Լրագրողի հետ զրույցում երթուղայինի վարորդը մանրամասներ ներկայացրեց:

«Մենք ակցիա ենք իրականացնում վառելիքի պատճառով, որը չեն հատկացնում մեր ավտոպարկին: Երևանի քաղաքապետարանը պայմանագիր ունի կնքած ինչ-որ ընկերության հետ, իսկ ընկերությունն այդ վառելիքը չի հատկացնում, և արդեն 2-րդ օրն է՝ նման վիճակ է: Երեկ մենք մի կերպ, մեր ուժերով դուրս եկանք ու աշխատեցինք, բայց այսօր արդեն հնարավորություն չկա: Մեր քաղաքի հիմնական տրանսպորտը այս պարկին է պատկանում»,- ասաց վարորդը:

Նշենք, որ վարորդների հավաստմամբ այսօր շուրջ 250 երթուղի Երևան քաղաքում աշխատանքի դուրս չի եկել, իսկ քաղաքացիները կանգառներում չեն կարողանում աշխատանքի հասնել:

«Առավոտյան ժամը 5-ից բոլորս այստեղ ենք և սպասում ենք վառելիքի, բայց մինչև հիմա չենք ստացել, եթե չեն ուզում, որ մենք աշխատենք՝ կարանք կանգնենք, չենք հասկանում, թե ինչն է պատճառը: Եթե մեզ անգամ այսօր վառելիք տրամադրեն,  միևնույն է, մեր աշխատանքը խափանվել է: Մենք․ մի ամիս է, ինչ ծերը ծերին հասցնում էինք, քանի որ քիչ էին տալիս, իսկ այսօր արդեն ընդհանրապես չեն տալիս վառելիք»,- նշեց վարորդներից մեկը:

Երթուղիների վարորդները նաև հավելեցին, որ բացի վառելիքի խնդրից՝ այլ խնդիրներ ևս առկա են, իսկ Երևանի քաղաքապետարանը որևէ կերպ չի աջակցում և չի զբաղվում այս խնդիրներով:

«Մենք գերհոգնած ենք, գալիս ենք դեռ այդքան սպասում ենք, որ զապրավկա լինի տրասնպորտը, հիմա էլ դա հերիք չի, առհասարակ չեն տալիս, կամ էլ քիչ են տալիս: Բացի դա՝ նաև լիքը խնդիրներ ունենք, պահեստամասի խնդիրներ ունենք, խցանումներ են ողջ քաղաքում, բայց այդ հարցերով ոչ-ոք չի զբաղվում, արդեն մեկ ամսից ավելի է՝ գերխցանումներ են, և դա պայմանավորված է քաղաքի վատ սպասարկման պատճառով, ոչ ճիշտ սեկցիաներ են դրել, գծեր են դրել, որոնք չեն համապատասխանում տրանսպորտի երթևեկությանը, իսկ զարգացած երկրներում ավտոբուսի համար հատուկ գծեր կան»,- նշեց վարորդը:

Վարորդները նաև ընդգծեցին՝ նախորդ քաղաքապետի օրոք նման խնդիրների չեն բախվել, և գործընթացը եղել է ավելի հարթ, իսկ ներկա քաղաքապետի աշխատանքից դժգոհ են:

«Նախորդ քաղաքապետի օրոք ամեն ինչ լավ է եղել, նորմալ մատակարարել են ավտոպարկը: Փոխանակ առաջ գնանք, զարգանանք, անընդհատ հետ ենք գնում, քաղաքապետի ի՞նչ աշխատանքից գոհ լինենք, ես գամ երեկոյան գործից, կանգնեմ ժամերով, ու ասեն՝ սալյարկա չկա, չեկը վերցրու, վազի այս լցակայան, մյուս լցակայան, գնում ես աշխատանքի ու պետք է հասույթը մուծես, բայց որ ռեյսս չանեմ, որտեղի՞ց մուծեմ: Նախկինում գիտե՞ք ոնց էր, հալած յուղը կա, այ տենց գնում էր մեր գործը: Պատերազմի օրերին, որ քշում էինք, Հայկ Մարությանն ասում էր՝ ձեր ցավը տանեմ, տղերք ջան, իսկ հիմա՞»,- տեղեկացրեց վարորդը:

Ակցիա իրականացնող վարորդներից մեկը նաև հավելեց՝ օնլայն տաքսիների սակագներն այս պահին դարձել են 1000 դրամ:

«Տաքսին դարձել ա 1000 դրամ, ո՞վ ա ժողովրդի մասին մտածում, մարդիկ 70.000 աշխատավարձ են ստանում, ո՞նց պիտի 1000 դրամ տան, գնան գործի, իսկ հետո հետ գան: Ավտոբուսի վարորդն աշխատում է մինչև 11-ը, առավոտյան ժամը 4-ին գալիս է, որ հերթ կանգնի, որ գնա այս խցանումների մեջ աշխատի՞»,- ասաց նա:

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված և նշել՝ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել: Տեխնիկական խնդիր է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր