Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 մայիս 2021 11:33

Տեսանյութ.Ադրբեջանցի զինվորները գտնվում են Սև լճի մոտ, հարց է, թե ինչպես են կարողացել հատել սահմանն ու հասնել Սև լիճ

Երեկ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել, հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության փոփոխություն չկա: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ են նաև մեր զինվորները՝ մեծ թվով:


Ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն, բախում չկա, որովհետև երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղույամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով փորձում են հիմնավորել, թե գտնվում են Ադրբեջանի սահմանում:


Ակնհայտ է, որ այդ քարտեզները կեղծված են, դա երևում է ԽՍՀՄ ժամանակների քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ սա կազմակերպված սադրանք է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանի խոսքերով, կարևորագույն հարց է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կարողացել հատել սահմանն ու հասնել Սև լիճ, դա առանձին քննարկման խնդիր է, որը կդիտարկվի:
Մենք իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը պետք է մնա անձեռնմխելի:


Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, որտեղ եղել են մայիսի 10-ի դրությամբ: 


Փաշինյանն ասել է, որ տեղում հիմա աշխատանքներ են ընթանում, կառավարության նիստից հետո ԱԺ նիստ տեղի կունենա, ավելի մանրամասն կքննարկեն իրադրությունը, տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. «Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել:


Այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն իրադրության հանգուցալուծման համար: Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր: Մենք պետք է այս խնդիրը լուծենք»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր