Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճшնшկով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

14 մայիս 2021 15:15

Եթե Ադրբեջանը հետ չգնա , պետք է ուժ կիրառել. Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել

Հայաստանը հերթական ճգնաժամային իրավիճակում է հայտնվել: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը հայտնվել է այնտեղ, ուր չպետք է հայտնվեր: Կարծում եմ՝ նախ չպետք է թույլ տային, որ ադրբեջանցիներն այսքան առաջ գային, իսկ չենթարկվելու դեպքում արդեն կրակեին: Իսկ հիմա պետք է բանակցությունների միջոցով լուծել խնդիրը, իսկ եթե սա էլ չօգնի, պետք է ուժ կիրառել»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հույս կա, որ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հետ կգնա: Այս առումով, ըստ ԼՀԿ առաջնորդի, կարևոր էր ՀԱՊԿ-ին դիմելը: Մարուքյանը նշեց՝ ճիշտ է, մենք ՀԱՊԿ-ից զորք չենք ուզել, և դա, ըստ նրա, գալիս է նրանից, որ գուցե հայկական կողմը չի ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել»:
Մարուքյանը վստահեցրեց՝ սա ներքաղաքական բնույթի հարց չէ և անվտանգության հարցը որևէ կերպ չեն օգտագործելու: Ավելին, նա կոչ արեց մյուսներին էլ նույն կերպ վարվել, քանի որ սահմանը Նիկոլ Փաշինյանինը չէ, այլ ՀՀ-ինը:

«Մենք խորհրդարանական և միջխորհրդարանական բոոր կառույցներին արդեն իսկ դիմել ենք: Եթե Ադրբեջանը հետ չգնա, ապա հայկական կողմը չպետք է այս դեպքը հանդուրժի և քայլեր անի: Բազմաթիվ տեղերում Ադրբեջանը զորք չունի, և մենք էլ կարող ենք նույն բանն անել»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
Նա նաեւ ճիշտ քայլ համարեց ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետեւ անդամ պետության սահմանում հասունանում է  նոր էսկալացիա. «Ես շատ եմ քննադատել նախկինում, որ չեն դիմել, հիմա ասում եմ, որ ճիշտ են արել, որ դիմել են: Ակնհայտ է, որ սա ինձ համար ներքաղաքական բնույթի հարց չէ: Մենք անվտանգության հարցը, արտաքին թշնամու կողմից ստեղծված չգնաժամը որեւէ ձեւով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով, եւ կոչ ենք անում մնացած ուժերին անել նույնը: Որովհետեւ եթե թշնամին ոնտձգություն է իրականացնում մեր սահմանի նկատմամբ, ապա այդ սահմանը ՔՊ-ի սահմանը չէ կամ Նիկոլ Փաշինյանի սահմանը չի: Դա բոլորիս սահմանն է եւ բոլորս միասին պետք է մի մարդու պես կանգնենք, էդ սահմանը պահենք: Եթե բանակցելու գործ է, բանակցենք, կռվելու գործ է՝ կռվենք»,-նդգծեց ԼՀԿ ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ բոլոր միջխորհրդարանական բարեկամական խմբերին իրազեկել են, նաեւ խորհրդարանական միջազգային կառույցներին եւ արդեն տարբեր միջազգային կառույցներ արձագանքում են: «Եկեք շարունակենք աշխատանքը միջազգային հարթակներում, մեծացնենք ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, որ հետ քաշվեն: Եթե ոչ, ես կարծում եմ, հայկական կողմը որեւէ ձեւով չպետք է հանդուրժի եւ պետք է արդեն այլ միջոցների դիմել: Ադրբեջանը ոչ մի ձեւով չի հանդարտվելու, եթե տեսնի, որ այս դեպքը հանդուրժվեց թե մեր կողմից, թե ՀԱՊԿ-ի»,-ասաց նա:
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր