ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 մայիս 2021 18:28

Դիակներ՝ Գանգեսի ափերին

Հնդկաստանի հյուսիսային շրջանում գտնվող գյուղերում հարյուրավոր մարդկանց մարմիններ են հայտնաբերվել Գանգես գետի ափերին: Ինչպես փոխանցում է Associated Press-ը, ոստիկանության աշխատակիցները մեկնել են գետի ափամերձ շրջաններ` հետաքննելու կատարվածի հանգամանքները:

Ոստիկանները բնակիչներին հորդորում են չթողնել հանգուցյալների մարմիններն ափին: Նրանք խոստանում են նաև «օգնել մահացածների վերջին հրաժեշտի ծեսերն իրականացնելու հարցում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուտար Պրադեշ նահանգում մոտ 300 մարմին էր հայտնաբերվել Գանգեսի ափամերձ հատվածում: Ըստ տեղի բնակիչների` դրանք «Քովիդ-19»-ից մահացածների մարմիններն են: Հանգստյան օրերին հայտնաբերված մարմինները պատված են եղել դեղին, նարնջագույն և կարմիր պատանքներով:

Տեղի բարեգործական կազմակերպություններից կարծիք են հայտնել, որ մարդիկ իրենց մահացած հարազատներին գետն են նետում հրաժեշտի արարողության ծախսերից խուսափելու համար: Դիակիզման ծախսերը կազմում են 15 000 ռուպի (210 դոլար):

Հնդկաստանում վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակման և վիրուսից մահացության հակառեկորդային ցուցանիշներ են գրանցվում: Երկրի առողջապահության նախարարությունը կիրակի հայտնել է վերջին 24 ժամում վարակման 311 170 նոր դեպքի, ինչպես նաև մահվան 4077 նոր դեպքի մասին: Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 24 մլն մարդ, մահացել` ավելի քան 274 հազարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր