Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 դեկ 2019 19:03

Սուրբ Գանգես գետն իր աստղաբաշխական թվով մանրէներով մահացու վտանգ է ներկայացնում մարդու համար

Հնդկական Գանգես գետը վարակված է հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն մանրէներով, դրանք կան նույնիսկ լեռնային վտակներոմ, որոնք խիտ բնակեցված քաղաքներից հեռու են գտնվում։
New York Times-ը հայտնում է, որ Բանգլադեշով եւ Հնդկաստանի հյուսիսով 2510 կմ ձգվելով՝ Գանգեսը պարունակում է աստղաբաշխական թվով մանրէներ, որոնք անզգայունակ են հակաբիոտիկների հանդեպ եւ, հետեւաբար, մահացու վտանգ են ներկայացնում մարդու համար։
Նշենք, որ Գանգեսն առանց այդ էլ աշխարհի ամենակեղտոտ գետի համբավ ունի, քանի որ դարերով հնդիկները աղբ են լցրել այստեղ, այրել են հանգուցյալներին, լվացք են արել եւ գետն են լցրել լվացքաջուրը։ Սակայն այժմ գիտնականները մանրէներ են գտել գետի նույնիսկ այն ջրերում, որոնք իբր մաքուր եւ խմելու համար պիտանի էին համարվում։

Ինչպես նշում են մասնագետները, ամեն ինչում մեղավոր են բազմաթիվ ուխտավորները եւ զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի բարձրանում են սարերը եւ այցելում սուրբ վայրեր։ Այստեղ տեղադրված են հյուրատներ, որոնց կոյուղաջրերը լցվում են Գանգեսի մեջ։ Գանգոտրի բնակավայրից ոչ հեռու ջրի ուսումնասիրությունը ցույց է տվել հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ ոչ զգայուն մանրէների հսկայական քանակություն։ Գանգոտրին կրոնական ուխտատեղի է հնդուիստների համար, որոնց ընդհանուր թիվը երկրում կազմում է մոտ միլիարդ։ Այն նաեւ լեռնային հայտնի զբոսաշրջային վայր է։
Վայրը համարվում է սուրբ, քանի որ, ըստ լեգենդի, Գանգա աստվածուհին հենց այստեղ է իրեն վերածել Գանգես գետի, որպեսզի այդպիսով ջրի մեջ լուծի հին ազնվականների մեղքերը։ Գանգոտրիի բնակչությունը 100 000 մարդ է, սակայն կոյուղային կառույցները կարող են դիմանալ միայն 78 000-ի։ Միաժամանակ, մայիսին եւ հունիսին բնակչությունն այստեղ հասնում է 500 000-ի, եւ այս խնդիրը իշխանությունները լուծում են շարժական զուգարանների տեղադրումով, որոնց կոյուղաջրերը եւս անձրեւների հետ հոսում են Գանգեսի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր