ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 մայիս 2021 13:35

Ինչո՞ւ են ՀՀ իրավապահ մարմինները մերժել քրգործ հարուցել Շուռնուխի դեպքերի մասով.սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է Հայաստանի շահերը. Փաստաբան

Ամիսներ առաջ ադրբեջանական ագրեսիայի շրջանակներում մի քանի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Քննչական մարմին և դատախազություն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, ոտնձգություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ: Քրեական գործ չի հարուցվել:

Փաստաբանները դիմել են դատարան: Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաղորդման համար հիմք են հանդիսացել մեդիա նյութերն ու ֆիզիակական անձի հայտնած տեղեկատվությունը:

«Չի կարող քննչական մարմինը և դատախազությունը որոշել՝ տարածքները հայկակա՞ն են, թե՞  ադրբեջանական, իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Քանի դեռ վերջնականապես չի իրականացվել սահմանազատում միջազգային իրավունքի մակարդակում, սահմանները հստակեցված չեն, չի կարող վարույթ իրականացնող մարմինը ելնելով  կանխավարկածից, որ դրանք հայկական չեն:

Հայաստանը դեռևս պաշտոնական մակարդակով նման փաստ չի ճանաչել, սա ճիշտ ուղղություն չէ, վնասում է  Հայաստանի շահերը»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իրենք չեն ակնկալում, որ քննիչը դատախազը, ոստիկանը գնան ադրբեջանական զինվորականներով գտնվող տարածք, նրանց հարցաքննի կամ նրանց նկատմամբ քննչական գործողություն կատարի:

Հ. Խուդոյանի խոսքից հետո դատավորն ասաց. «Ձեր բողոքով ընդամենը պնդում եք, որ ընթացակարգը պահպանվի, հարուցվի քրեական գործ, եթե չհասնեն  այն հնարավոր արդարությունը, որ անձը մեղադրվի և դատապարտվի, բայց գոնե քրեական գործ հարուցվի, նույնիսկ կասեցվի, որովհետև հեռանկար դուք առնվազն, որպես բողոքատեր, չեք տեսնում»:

Հ. Խուդոյանն արձագանքեց, որ  և Քրեական օրենսդրության, և Քրեական դատավարության սկզբունքների, նաև այստեղ ավելանում է  ՀՀ պետական շահը միջազգային իրավունքի համատեքստում. «Եթե առանձին քրեական գործի նպատակը կարող է լինել կոնկրետ անձի պատասխաատվության ենթարկելը, կոնկրետ այս դեպքում Հայաստանի շահն է նման պատերազմական  իրավիճակում կամ պատերազմական  հանցագործությունների միջազգային իրավական գնահատականի հասնելը: Եթե վաղը, մյուս օրը  այս հարցը փորձենք բարձրացնել միջազգային ատյաններում, հղում կարող են անեն, որ նույնիսկ ձեր իրավապահ մարմինները այստեղ հանցագործության հատկանիշներ չեն տեսել, ինչի՞ մասին եք խոսում»:

Դատախազն ու քննիչը ներկայացրեցին իրենց դիրորոշումները: Դատավորն արձագանքեց. «Դուք ասում եք՝ թեև ձևականորեն առիթ կար, բայց այդ առիթին այնքան տվյալներ չկային, որպեսզի վարույթ նախաձեռնեինք, փորձեինք հիմքեր ձեռք բերել հավանաբար քրեական գործ հարուցելու համար»: 

Այնուհետև դատավարը նշեց, որ սույն գործով որոշում կայացնելու համար խոչընդոտներ առկա չեն, հետևաբար ավարտում է  սույն գործի քննությունը, հեռանում է  խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: 

Դատական նիստը՝ Yerevan.today-ի տեսանյութում:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր