Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 մայիս 2021 16:41

Ինչո՞ւ է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով գիշերել Կառավարության շենքում, ինչի՞ց է վախենում

168.am-ի հավաստի տեղեկություններով` մայիսի 15-ին Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով գիշերել է Կառավարության շենքում: Ոստիկաններն ամբողջ գիշեր շենքի առջև ծառայություն են իրականացրել՝ հսկելով վերջինիս անդորրը: Պատճառների մասին մեր աղբյուրը չմանրամասնեց:

Վախի պատճառները հասկանալու համար փորձեցինք մտաբերել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 15-ին և դրան նախորդող օրերին:

Մայիսի 15-ին լրանում էր 3-րդ օրը, ինչ ադրբեջանցի զինվորականները հատել էին ՀՀ սահմանը, և նրանց հեռացնելու հարցում որևէ առաջընթաց չկար:  Նախորդ օրն էլ Մանախ անունով հայտնի Արթուր Այվազյանն իր խմբով Սյունիքի մարզի Տեղ  գյուղի հատվածում ճանապարհ էր փակել և պահանջել վերադարձնել իրենց զենքերը, որոնք հավաքել էին իրենցից: Մայիսի 15-ին Մանախը ձերբակալվել էր: Օրեր անց՝ մայիսի 17-ին, ԱԽ նիստից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէր, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր