Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 մայիս 2021 11:34

ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինվորականներ կան. Փաշինյանը գոհ է ՊՆ-ի կատարած աշխատանքից

Օպերատիվ իրավիճակը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում հայ–ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրմամբ, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի»,– ասաց նա։

Ներկայացնելով, թե ինչ է անում այս առումով ՀՀ զինուծը` Փաշինյանը շեշտեց, որ փորձ է արվում մարտավարաիկան միջոցներով սահմանափակել ադրբեջանցիների գործողություննրի պոտենցիալը։

«Մեր խնդիրը հետևյալն է` թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն` մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը` հասնել նրան, որ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,– ասաց նա։

Այս նպատակով, ըստ Փաշինյանի, ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում։ Վարչապետի պաշտոնակատրի գնահատմամբ` այդ աշխատանքն արդյունավետ է, որպես ապացույց Փաշինյանը մատնացույց արեց ԱԳ նախարարի թափուր աթոռը` նշելով, որ ԱԳ նախարարն ու փոխնախարարները զբաղված են հենց այդ աշխատանքներով։

Փաշինյանն ասաց, որ դիվանագիտական աշխատանք է տանում նաև ՊՆ-ն, փոխվարչապետերը. «Համարում եմ հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերների ու ՀՀ դիրքորոշումները նույնական են: Այն է՝ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Ըստ էության, սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է: Ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաև հրապարակային»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր