ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 մայիս 2021 12:08

Ամեն դիրքում մշտական 15-20 հոգի ադրբեջանցի կա․ մեր դիմաց երեկ իրենց դրոշն են տեղադրել, մենք էլ ենք երեկ դրոշ տեղադրել

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Սևակ Խաչատրյանն արդեն 4-րդ օրն է՝ կամավորագրվել և բարձրացել է Կութ գյուղի դիրքեր, որտեղ շուրջ 10 օր է՝ ադրբեջանական զորքերն առաջ են եկել՝ մտնելով Հայաստանի տարածք։

«Մենք մի խումբ կամավորներ ենք, օրինական, Զինկոմիսարիատով, մեզ դիրք են վստահել, մենք այս դիրքը պահում ենք»,- ասաց Սևակը։

Նրա խոսքով՝ 4 օրերին էլ իրավիճակը հանգիստ է եղել, հակառակորդն առաջխաղացման փորձ չի արել, սպասողական վիճակում են։
Ինչ վերաբերում է երեկ Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին, Սևակ Խաչատրյանն ասաց․

«Կութի այն հատվածում, որտեղ մենք ենք, 7-8 դիրք է տեսանելի, և այդ հատվածում կրակոց չի եղել, բայց ավելի հեռվից մի 5-6 կրակոց լսել ենք, բայց չեմ կարող ասել՝ օ՞դ է կրակվել, թե՞ պատահական է եղել, բայց մի 5-6 կրակոց լսվել է։ Ավելի շատ կարող էր Նորաբակ համայնքի ուղղությամբ լիներ, մեր մոտից մոտ 2 կիլոմետր է»։

Կամավորականից հետաքրքրվեցինք, թե Կութի հատվածում շա՞տ են ադրբեջանցի զինվորականները․

«Գնում-գալիս են։ Այսինքն՝ ամեն դիրքում մշտական 15-20 հոգի կան, բայց գնում-գալիս են, շուտ-շուտ փոխարինում են իրար։ Մեր դիմաց երեկ դրոշ են տեղադրել, մենք էլ ենք երեկ դրոշ տեղադրել։ Մոտ 500 մետր են մեզանից հեռու, այս պահին էլ տեսանելի է իրենց դրոշը»։
Սևակ Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե այս օրերին Գեղարքունիքի մարզպետը, Ազգային ժողովի պատգամավորները բարձրացե՞լ են դիրքեր, տեղում հետաքրքրվե՞լ են իրավիճակից․

«Խոշորացված համայնքի ղեկավարը՝ Հակոբ Ավետյանը, մշտական բարձրանում է, այս 4 օրերին արդեն մի քանի անգամ տեսել եմ։ Ինչ վերաբերում է մարզպետին, պատգամավորներին, ես չեմ տեսել, կարող է ուրիշ դիրքերում եղած լինեն, համենայնդեպս մեզ մոտ չեն բարձրացել պատգամավորներ կամ մարզպետ․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր