Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

24 մայիս 2021 10:50

Ադրբեջանցի հեքիաթասաց իրավապահների շինծու մեղադրանքների շնորհիվ քր.գործ են սարքել մեր ռազմագերիների դեմ

Քրեական գործ է հարուցվել հայ զինվորներ՝ 1969 թվականին ծնված Մկրտչյան Լյուդվիկ Մկրտիչի և Խոսրովյան Ալեշ Արամայի դեմ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։


Նշվում է, որ քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան՝ քննարկման: Գործում, իբր որպես տուժող, ներգրավվել են 12 ադրբեջանցիներ:


Հետաքննության արդյունքում ադրբեջանցի հեքիաթասաց իրավապահները «պարզել են, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիկ Մկրտչյանը իբր խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը 1991 թ. հուլիսի 12-ին պատանդ էր վերցվել և շուրջ 17 օր ապօրինաբար պահվել Արցախի Իվանյանի շրջանի (Խոջալու) Այգեստանի (Բալուջա) անտառում»:


Քննությունը իբր պարզել է նաև, որ Լյուդվիկ Մկրտչյանը տարբեր ժամանակներում «ծեծել և խոշտանգել է Ադրբեջանի 11 գերեվարված քաղաքացիների Մարտունը և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևան քաղաքում, ինչպես նաև գնդակահարել է ադրբեջանական ՊՆ զորամասերից մեկի զինծառայողին»:


Լյուդվիկ Մկրտչյանը գերի էր ընկել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանում։


Նմանատիպ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև մյուս հայ ռազմագերուն՝ իբր խոշտանգումներ իրականացնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր