Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

25 մայիս 2021 16:59

Տեսանյութ.Փաշինյանի ասածը՝ թե ինքը 25-30 հազար զինվոր է փրկել շրջափակումից, տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ մարտական գործողություններին մասնակցել է մոտ 20 հազար մարդ

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը իրավական տեսանկյունից չի կարող հավակնել ՀՀ տարածքի որևէ մասի, քանի որ դեռևս 1990-ականներին հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդի կարգավիճակից։

Մհեր Հակոբյանը կարծում է, որ այս պահին իրավիճակը հեռու է իրավական հարթությունից և ավելի շատ ռազմաքաղաքական հարթակում է, հետևաբար ամեն ինչ որոշվում է ուժի ցուցադրման սկզբունքով։

«Մոռանալով Արցախի մասին՝ մենք փակվել ենք ինքներս մեր մեջ և ասում ենք՝ թշնամին որքան ուզենա, այնքան կտանք, միայն թե խաղաղություն լինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունը ստել է պատերազմի ժամանակ, ստում է նաև հիմա։
Հակոբյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 2020-ի պատերազմի ժամանակ ինքը 25-30 հազար զինվոր է փրկել շրջափակումից՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ մարտական գործողություններին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր