Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

28 մայիս 2021 10:31

6 զինծառայողներին վերադարձնելու բոլոր փորձերը ձախողված են՝ նրանց տեղափոխել են Բաքու. Մուրադովին հրահանգված է չմիջամտել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, և նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է:

Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երևանում և հետևել հետագա զարգացումներին: Բայց ռուս խաղաղապահներին հրահանգված է չմիջամտել, քանի դեռ ընդհարումները տեղի են ունենում, այսպես կոչված, «վիճելի տարածքներում»։ Եվ ռուս-ադրբեջանական կողմերի ձեռքին առկա է քարտեզ, որի հիման վրա տեղի է ունենալու սահմանների դեմարկացիան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր