Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

29 մայիս 2021 16:02

Ի՞նչ ամերիկյան արժույթով գումարներ են բաժանում մեր զինվոր տղերքին, վերջում էլ պարտադիր նկարվում գումարի հետ

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևումէ  Նիկոլ Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը, որը նախկինում աշխատել է որպես մատուցող, ապա ներկայանում էր որպես կռված տղա, ով պատրաստ է վրեժ լուծել, գումար է բաժանում պատերազմում վիրավորված զինծառայողներին։


Ըստ լուսանկարների, գումարն էլ բաժանվում է ամերիկյան արժույթով։


«Ժողովուրդ մեկը կասի սա ինչ երևույթ է... ո՞վ է նշված անձնավորությունը։  Ի՞նչ գումարներ է բաժանում մեր զինվոր տղերքին, վերջում էլ պարտադիր նկարվում գումարի հետ։


Ինչ որ նոր «պետական աջակցման» ծրագիր է միգուցե... Էն որ Ռուստամ է անունը ու ինչ որ հայհոյախառն լայվեր է անում ամբողջ օրը, տեղյակ եմ... դա չի հետաքրքրում ինձ, հարցը նրանում է, որ այս ինչ կործանված վիճակում ենք հայտնվել, որ զինվորին աջակցությունը ցուցաբերվում է ոչ թե պետության, այլ ինչ որ անհատների կողմից, այն էլ միայն նկարվելու միջոցով...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր