Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

31 մայիս 2021 16:16

Հովիվները կարողացել են ինքնապաշտպանվել. հակառակորդի զինվորները վախեցել են՝ տեսնելով զինված հովիվներին

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական տարածքում ադրբեջանցի սահմանապահների և հայ հովիվների միջև միջադեպ է գրանցվել:


Հակառակորդի զինվորները սպառնացել են հովիվներին հեռու տանել անասունները, այլապես իրենցով կանեն: Համագյուղացիների պատմելով՝ հովիվները զենքով են եղել և կարողացել են ինքնապաշտպանվել, ավելին՝ հակառակորդի զինվորները վախեցել են՝ տեսնելով զինված հովիվներին:


Տեղեկությունը ճշտելու համար Hraparak.am-ը կապվեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ:


«Գիտեք, նման դեպքեր հիմա գրեթե ամեն օր կարող են գրանցվել, ամեն անգամ չարժե այդ միջադեպերին անդրադառնալ: Լավ է, որ մեր հովիվների ձեռքը զենք է եղել, կարողացել են ինքնապաշտպանվել, բայց ինչ եք կարծում' եթե մեր անասուններն անցնում են իրենց հսկողության տակ եղած տարածքում, ինչ է՝ թշնամին հանգիստ ասելու է «եկեք տարեք»,-ասաց համայնքի ղեկավարը՝ վստահեցնելով, որ այս պահին նոր միջադեպեր չեն գրանցվել, գյուղում կայուն հանգիստ վիճակ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր