Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

01 հուն 2021 10:31

Վտանգի ուղիղ առկայություն՝անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքը.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թիմակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ականատես են եղել փաստացի «փակ» գյուղերի, երբ «ռազմական դրություն» չի հայտարարված, սակայն մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված է «անվտանգության նկատառումներով»: Եվ ընդհանրապես, Ուրիխանյանն ականատես է եղել բավականին մտահոգիչ երևույթների և Երևան վերադառնալով՝ «տեղը չի գտնում»:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միայն մտերիմ նեղ շրջապատում է անկեղծացել և հավելել է, թե նույնիսկ չգիտի՝ այդ ամենից որքանն է պետք բարձրաձայնել: Մենք զանգահարեցինք Տ. Ուրիխանյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչի են իրականում ականատես եղել, ինչ է կատարվում սահմանային բնակավայրերում:


«Այո, մենք իսկապես ականատես եղանք, որ անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, այսինքն՝ սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման, իսկ սա նշանակում է վտանգի ուղիղ առկայություն»,- ասաց Ուրիխանյանը և նշեց, թե ավելին ասել այս պահին չի ցանկանում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր