Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

06 մայիս 2020 15:27

Մոտ 6 ամսվա գումարը չկա, ո՞ւր է...Արդյունավետ չեք աշխատել, դրա համար էլ հանել ենք. Փաշինյանը՝ ՈՒրիխանյանին

«Ես նստած սպասում եմ ՊՎԾ-ի ստուգումներին, մեր՝ ձեր հետ համատեղ աշխատանքին, բայց ստանում եմ կառավարության 613-Ա որոշումը, որով Տիգրան Ուրիխանյանը հանվում է կառավարության քվոտայով ներկայացված Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը՝ ցանկանալով վարչապետից իմանալ իր հետ վերջինիս չհամագործակցելու պատճառները:


Պատգամավորը իր խոսքում հայտնեց, որ սկսած 2018 թվականից 9 անգամ աջակցության ձեռք է մեկնել կառավարությանը, վարչապետին, առանձին հանդիպել են, ոտի վրա խոսել են, ԱԺ-ում պաշտոնապես 4-5 անգամ հարցը բարձրացրել է, օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել: Դրանով, ըստ Ուրիխանյանի, փորձել է օգնել բացահայտել Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի  հաշվին 87 հացար աշխատողի աշխատավարձերից ամսական 870 մլն դրամ կազմող 1000-ական դրամ վճարների անհետացման պատճառները:


«Քանի որ շատ եք խոսում աշխատատեղերի մասով, խնդրում եմ ասեք, թե ի՞նչն էր խանգարում, որ Տիգրան Ուրիխանյանը շարունակեր օգնել երկրին, կառավարությանը, իշխանությանը: Այդ խնդրի լուծմանը հասնեինք, հետո նոր ինձ հանեիք հիմնադրամից»,- հարցրեց պատգամավորը:


«Ես շատ ուրախ եմ, որ որևէ մի կոնկրետ հարց գոնե լուծվել է»,- թերևս միայն իրեն  հատուկ հումորով պատասխանեց վարչապետը և կարծիք հայտնեց, որ նա ընթացիկ կարգավիճակում ավելի մեծ օգնություն ցույց կտա:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջինս հոգաբարձուների խորհրդի անդամ էր նրա համար, որ այդ հարցերը իր մոտ չծագեին:


«Ինչ վերաբերում  է այդ ցուցանիշներին,  այդտեղ հաշվապահական նրբություն կա, որից իրականությունը չի փոխվում: Այդ թվերի համար հարկային հաշվետվություն է ներկայացվել աշխատավարձ  է վճարվել և եկամտային հարկ է վճարվել: Այն պրոբլեմը, որի մասին խոսում եք, կարող է կապված լինել միայն 1000 դրամի վճարման ցիկլերի և օրենսդրական նրբությունների հետ, ուրիշ թեմա այդտեղ չկա: Որովհետև այդ գումարները գնում են ՊԵԿ և մեկ ամսվա պարբերականությամբ փոխանցվում են հիմնադրմաին»,-նկատեց վարչապետը:


Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ մեկ ամսվա ցիկլով չէ, ԱԺ-ում նա վարչապետին այն ցույց է տվել, և վերջինս  հաձայնել է՝ մոտ 6 ամսվա գումարը չկա:


«Դատախազությունից գրություն ենք ստացել, որ գաղտնի ծախսեր են իրականացվել, վերջապես ձեր օգնականից գրություն ունեմ, որտեղ գրված է, որ 1.9 մլրդ-ի հասնող պարտավորություններ չեն կատարվել: Ցիկլը, աշխատատեղը, այդ ամենը հասկանալի է, բայց փողն ո՞ւր է»,-հարցրեց Տիգրան Ուրիխանյանը:


Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց դահլիճում նստած պաշտպանության նախարարին, թե արդյո՞ք կատարել են պատգամավորին սպառիչ պատասխան տալու իր հանձնարարականը:
Դավիթ Տոնոյանը դրական պատասխան տվեց:


«Բա ինչո՞ւ է այդ դեպքում նորից հարց տալիս պատգամավորը: Գուցե հավաքվենք խոսենք, կամ գուցե քննիչ հանձնաժողով ստեղծենք: Ես բացառում եմ, որ այնտեղ որևէ բան այնպես չե, բայց եթե պարզվի, որ այդպես չէ…»,- հայտարարեց Փաշինյանը և կրկին շեշտեց, որ Ուրիխանյանը, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ պետք է պատմեր դրանց մասին, ոչ թե հարց տար:


Ուրիխանյանը նկատեց, որ իրեն արդեն  հանել են աշխատանքից:


«Արդյունավետ չեք աշխատել, դրա համար էլ հանել ենք»,- եզրափակեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր