Աշխարհը կանգնում է խմելու ջրի պակասի առաջ

Համաձայն ուսումնասիրության, որի արդյունքները մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nature-ին, 1980 թվականից ի վեր հետազոտվող ջրամբարներում թթվածնի պարունակությունը նվազել է 5.5%-ով, իսկ ներքևում`18.6%-ով:
Փոփոխությունների պատճառը տասը տարիների ընթացքում քաղցրահամ ջրի ջերմաստիճանի 0,38 ° C բարձրացումն էր, ասում են մասնագետները: Գլոբալ տաքացման այս ազդեցությունները նպաստում են կապտականաչ ջրիմուռների բազմացմանը, որոնց թունավոր նյութերը վտանգավոր են քաղցրահամ ջրերում ապրող այլ կենդանի օրգանիզմների համար:
Թթվածնի մակարդակի իջեցումը պայմաններ է ստեղծում անաէրոբ բակտերիաների բազմացման համար: Նրանց արտանետած մեթանը մեծացնում է ջերմոցային գազերի արտանետումները, ինչը միայն արագացնում է կլիմայի փոփոխության տեմպերը: Այսպիսով, տաքացումը կարող է հանգեցնել խմելու ջրի պաշարների սպառման և քաղցրահամ էկոհամակարգերի անհավասարակշռության: