Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

05 հուն 2021 12:46

Արցախի ԱԱԾ–ի արձագանքը՝ խաղաղապահների «հակատեռորիստական» օպերացիայի մասին լուրերին

Արցախի ԱԱԾ–ն հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի իրականացրած «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողներին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ռուսական խաղաղապահ ուժերի և Արցախի քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողները: ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար ծառայողական քննություն է անցկացվում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե ԱԱԾ աշխատողները փորձել են առաջ անցնել ռուս խաղաղապահների զորախմբի ավտոշարասյունից, ինչից հետո ԱԱԾ–ականների մեքենան հրել են դեպի ճանապարհի եզր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր