Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 հուն 2021 16:30

Ժիրինովսկին կոչ է արել սահմանափակել երեխաների թիվն ընտանիքներում՝ընդամենեը 1 երեխա

Մարդկությունը պետք է ձգտի ապահովել, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա միայն մեկ երեխա, Երկրի վրա բնակչության աճը կդադարի, եւ բոլորը լավ կապրեն: Այս մասին իր Telegram ալիքում կոչ է արել ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:


Նա որպես օրինակ նշել է Չինաստանը, որտեղ ընտանիքներին թույլատրվել է ունենալ երեք երեխա: Ըստ քաղաքական գործչի` Պեկինը մտածում է միայն տեխնիկական հարցերի շուրջ. ով է աշխատելու եւ ովքեր կփոխարինեն թոշակառուներին: «Բայց ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների ղեկավարությունը պետք է բխի հիմնականում կանանց, եւ ոչ միայն տնտեսության շահերից: Եվ Չինաստանի ղեկավարությունն ասում է. «Ծնեք»: Այսինքն, ցանկանում է չինացի կնոջը «մարդամիավորների» արտադրողի վերածել»,- հավելել է Ժիրինովսկին՝ նշելով, որ «բնակչությունն ինքը դա չի ուզում»,- հայտնում է «Լենտա»-ն:




Իսկ եթե ​​ընտանիքներում մեկ երեխա լինի, ապա Երկրի վրա կմնա միլիարդ կամ 500 միլիոն մարդ, եւ նրանք լավ կապրեն, պնդում է պատգամավորը:


«Իսկ եթե Չինաստանը եւ հսկայական բնակչություն ունեցող այլ երկրներ շարունակեն ծնելիության խթանման քաղաքականությունը, ապա դարի կեսին մոլորակի վրա կլինի տաս միլիարդ մարդ, եւ ի՞նչ ենք անելու նրանց հետ: Որտեղի՞ց ջուր, սնունդ, բնակարան, ապրանքներ արտադրելու հումք բոլորի համար»,- ասաց քաղաքական գործիչը:


Այդ դեպքում, նրա կարծիքով, մոլորակը կխեղդվի վնասակար արտանետումներից եւ պատերազմներից, իսկ միլիոնավոր մարդիկ կսովեն եւ կաղքատանան: «Մենք մարդկության համար այդպիսի ապագա չենք ցանկանում»,- եզրափակեց Ժիրինովսկին:


Այն մասին, որ չինական ընտանիքներին թույլատրվում է ունենալ երեք երեխա, հայտնի դարձավ մայիսին: Հաղորդվում էր, որ դա էական փոփոխություն կդառնա երկրի ներքին քաղաքականության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր