Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ          Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում       Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է    

08 հուն 2021 12:47

Նա նորից գերազանցեց իր իսկ սահմանած, արդեն ոչ թե հակազգային, այլ, պարզապես, անմարդկային բոլոր չափորոշիչները. Հասրաթյան

Երեկ մեկնարկած նախընտրական քարոզարշավի շրջանակում հայրենի իշխանությունը պատանդառած թիվ մեկ տականքը տակավին հայտնվել էր իր համար ամենանախընտրելի ճղճղան կարգավիճակում... «...Գերիների ճշգրիտ թվի...», «...զորամասերում կոնֆետների հետևից վազող զինվորների...», «...մեկ ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար ներելու» և էլի մի շարք անհոդաբաշխ ու ցինիկ արտահայտություններով նա նորից գերազանցեց իր իսկ սահմանած, արդեն ոչ թե հակազգային, այլ, պարզապես, անմարդկային բոլոր չափորոշիչները..

Որ աներեսությամբ ու լկտիությամբ անգերազանցելի դարձած տականքը պիտի ընտրեր հենց այս քարոզչական մարտավարությունը, գոնե ինձ համար անսպասելի չէր:

Սակայն անսպասելի էին հավաքվածների հանդուրժողականությունն ու ծափահարությունները, որոնցով, ասես, հաստատվում էին ոչ միայն հնչող ցնդաբանությունները, այլև անարգվում բոլոր նրանց հիշատակն ու կատարածը, ովքեր այսօր երկնքում են կամ էլ թշնամու զնդաններում...

Այս ամենից հետո ուզում ես գոռալ, ախր ինչպե՞ս էր հնարավոր, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգը 21-րդ դարում իր շարքերում ունենար սեփական դժբախտության վրա ծափահարողներ...

Իրոք, խելագարվելու չափ անհասկանալի է...

Սենոր Հասրաթյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր