Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

08 հուն 2021 16:39

Հայ զինվորին վերադարձնելու համար այս պահին բանակցում են․ Sputnik Արմենիա

Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է։

Զինծառայողի բնակության համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ Արթուրը շուրջ 3 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է։

«Դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ եղանակի պատճառով։ Բավական ամպամած էր, մոլորվել է։ Տարածքում, որտեղ եղել է Արթուրը, դիրքերը բավական մոտ են, զինվորները գրեթե իրար դեմ դիմաց են կանգնած»,-ասել է համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` Արթուրը 25 տարեկան է, ամուսնացած չէ` ծնողների հետ է ապրում։ Արթուրի ծնողներին դեպքի մասին հայտնել են։ Այս պահին, ըստ համայնքի ղեկավարի, բանակցություններ են ընթանում, որպեսզի Արթուրին ադրբեջանական կողմը վերադարձնի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր