Ֆրանսիան Հայաստանում կգործարկի առաջին լողացող արևային էլեկտրակայանը․ Ժոնաթան Լաքոտ
![](https://panorama.am/news_images/755/2264774_1/jonatan_lakot.thumb.jpg)
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը:
Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի PJN-Consalting ընկերության բնապահպան Ֆիլիպ Ժանը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի ջրավազանների բնապահպանական խնդիրները, օրենսդրական կարգավորումները և այլ հարցեր: Հիմնադրամի մասնագետների հետ այցելել են երեք ջրավազան՝ տեղանքների ուսումնասիրության, կայանի կառուցման և շահագործման նպատակով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանում առկա ջրամբարներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկական, ֆինանսական հնարավորությունը, որից հետո կկառուցվի շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան: