Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

09 հուն 2021 13:07

Զինված ուժերը Փաշինյանի համար վտանգ էին ներկայացնում և փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը

Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչփ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ նա հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ՝ դա եւս ակնհայտ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնը լքած Արա Այվազյանի հայտարարությանը:


«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. Դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ճախճախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաեւ արվում էին քայլեր, որ ճախճախվի մեր դիվանագիտական կորպուսը:




Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունեն դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:


Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա  արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:


Նա արել է նաեւ այլ քայլեր՝ քայքայելու համար մեր զինված ուժերը եւ ակնհայտ է, թե ինչու: Զինված ուժերը այն կայացած կառույցն էին, որ իր համար վտանգ էին ներկայացնում: նա փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը»,-ասաց նա:
այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության: Իհարկե, իրենց բնորոշ ոճով, ինչպես իրենք էին նշում, որ սահմանները պաշտպանված են, մեծ աշխատանքներ են կատարվում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ոչ ադրբեջանցիները, ոչ մեր հասարակությունն ու զինվորականները, կարծում եմ, իրենք հավանաբար հիմա կասեն, որ գերիների հետ կապված մեծ աշխատանք են տանում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ոչ հայ հասարակությունը, ոչ ադրբեջանցի, ոչ ռուս, այդպիսի գաղտնի աշխատանք է տարվում, ամենայն հավանականությամբ, մտովի:


Իսկ իրականությունը շատ պարզ է՝ գերիներին մատնել են անտերության»,- ասաց Դ. Հարությունյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր