«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

09 հուն 2021 14:48

Ադլերում տղամարդը սպանել է 2 հարկադիր կատարողի. և՛ հանցագործը, և՛ երկու զոհերը հայեր են

Հունիսի 9-ի առավոտյան ժամը 10.35-ի սահմաններում 61-ամյա Վարդան Քոչյանը կրակ է բացել ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական ​​կարգադրիչների վրա: Կոնֆլիկտի ընթացքում «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Քոչյանն ատրճանակով կրակել է  դատական կարգադրիչների վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները:


Զոհված դատական ​​կարգադրիչները, ըստ նախնական տեղեկությունների, դատական ​​կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն էին: Նրանք 35 եւ 36 տարեկան էին:




Ըստ բաց տվյալների ՝ ավտոտնակների կառուցման «Գրանժ» կոոպերատիվը գործում է 2000-ականների սկզբից: Սակայն ավտոտնակների փոխարեն նրա տարածքում հայտնվել են բնակելի տարածքներ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես չարտոնված շինություններ: Կոոպերատիվի համահիմնադիրներից են Վարդան Միխայլովիչը և Միխայիլ Վարդանովիչ Քոչյանը:


Ըստ բաց տվյալների` «Գրանժ» շինարարական կոոպերատիվը գործում է 2000-ականների սկզբից: Բայց ավտոտնակների փոխարեն դրա տարածքում հայտնվել են բնակելի տարածքներ, որոնք դատարանի կողմից որպես չարտոնված շինություններ են ճանաչվել: Կոոպերատիվի համահիմնադիրներից են Վարդան Միխայլովիչը եւ Միխայիլ Վարդանովիչ Քոչյանը:


BAZA տելեգրամ ալիքի տվյալներով` դեպքի վայրում երեք կարգադրիչ էր, նրանցից մեկին հաջողվել էր փախնել: Հրաձիգը խանութի սեփականատերն էր, որը դատարանի որոշմամբ ենթակա էր քանդման: Ըստ որոշ տեղեկությունների` սպանությունից հետո տղամարդն ինքն է հանձնվել ոստիկանությանը:














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր