Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն հայտնվել է ձորակում, կա 1 զnհ, 3 վիրավnր          Տեսանյութ․Անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ինչն է ցույց տալու, որ 3 պատերազմ բերեց մեր երկրի գլխին, ինչով է հպարտանալու       Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի, նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ    

09 հուն 2021 16:14

Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Այս մասին գրում է Pars Today-ը։


Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և Ադրբեջանի երկաթուղու գործադիր տնօրեն  Ջավիդ Ղորբանովը:


Հուշագրի համաձայն, կողմերը պայմանավորվել են ընդլայնել  երկաթուղային տարանցման ոլորտում համագործակցությունը, այն հասցնելով տարեկան երկու միլիոն տոննայի:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև արագացնել երկու երկրների երկաթուղային համագործակցության ընդյալնման գործընթացը:


2020 թ. Իրանի ու Ադրբեջանի միջև բեռների և ապրանքների տարանցման ծավալը,  կազմել է 480 հազար տոննա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր