Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

09 հուն 2021 18:31

Տեսանյութ. Ես ամաչում եմ Հայաստանը երբևէ կառավարած ու կառավարող լիդերների բառամթերքից

Տեսանյութ. Ես ամաչում եմ Հայաստանը երբևէ կառավարած ու կառավարող լիդերների բառամթերքից«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը: «Որպես ՀՀ քաղաքացի ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած բառամթերքի համար: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ Հայաստանը երբևէ կառավարած և Հայաստանը կառավարող քաղաքական լիդերների կողմից նրանց միջև այսպիսի տոնայնության շեշտադրումներով, վիրավորանքներով այսպիսի տրամադրվածությամբ քարոզարշավ է ընթանում: Մենք պետք է իսկապես սթափվենք այդպիսի տրամադրվածությամբ լսելու այդ մարդկանց, որովհետև այդ մարդկանց քարոզչությունը ինձ բերել է մի համոզման, որ դժբախտաբար,այդ մարդիկ կորցրել են բանականության և բարոյականության թույլատրելի կամ հատելի սահմանը,-ասաց Նորայր Նորիկյանը, հավելելով, որ շատ լավ հասկանալի է, որ նախորդ իշխանությունների, հատկապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անփառունակ գործունեության հետևանքով է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր