Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

27 մայիս 2019 17:45

Եթե նախորդ իշխանությունները մատը մատին չեն տվել, չի նշանակում, որ գործող իշխանությունն էլ պիտի հարցն ամբողջությամբ չլուծի

Եթե նախորդ իշխանությունները մատը մատին չեն տվել, չի նշանակում, որ գործող իշխանությունն էլ պիտի հարցն ամբողջությամբ չլուծիՀայացք մամուլի ակումբում փաստաբան Նորայր Նորիկյանը և պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը խոսեցին պահեստազորային սպաների բնակարանային խնդիրների, ինչպես նաև հարցի վերաբերյալ կառավարության որոշման մասին:
 
Նորայր Նորիկյանը նշեց, որ տարիներ շարունակ չեն լուծվում պահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները, իսկ կառավարության վերջին որոշումն իր հերթին դժգոհություն է առաջացրել շահառուների շրջանում: Փաստաբանի հավաստմամբ ընդունված որոշումները կիսատ են, իսկ պահեստազորային սպաների դժգոհությունները օբյեկտիվ են. «Եթե ասում են, որ նախորդ իշխանությունները մատը մատին չեն տվել, դա դեռ չի նշանակում, որ գործող իշխանությունն էլ պիտի հարցն ամբողջությամբ չլուծի: Նոր կառավարության 540 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին 2007 թվականի 384 որոշման  մեջ: Այդ փոփոխություններով առաջարկվում է բնակարան տրամադրելու փոխարեն մարզերում կամ գյուղական համայնքներում  այդ կատեգորիային բավարարող սպաներին տրամադրել դրամական միջոցներ՝ բնակարաններն ապահովելու 90 տոկոսով, իսկ Երևանում 50 տոկոսով։  Հարց է առաջանում՝ մնացած մասն ո՞վ պետք է վճարի և ինչո՞ւ, եթե մինչ այս գործող իրավակարգավորումներով պետությունը պարտավոր էր անհատույց, ամբողջ տոկոսով ապահովել բնակարանների բարելավման խնդիրը»,-նշեց Նորայր Նորիկյանը։
 
Նորայր Նորիկյանը հավելեց, որ մեկ այլ խնդիր էլ կա. «Որոշման մեջ նշված է, որ վկայագիր է տրամադրվում, սակայն եթե 12 ամսվա ընթացքում շահառուները չդիմեն բնակարան ստանալու համար, լրանալուց հետո, թեև ֆորմալ առումով պահպանում են բնակարան ստանալու իրավունքը, բայց,  ըստ էության, մտնում են անորոշության ցիկլ: Սա ՀՀ ԶՈՒ-ում 20 և ավելի տարի շարունակ ծառայություն անցած սպաների արժանաապատվության հարցն է, և ես կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարությունը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել դրանք: 
 
Փաստաբանը առաջարկեց լուծման մի քանի տարբերակ. «Առաջին հերթին, առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, ՊՆ նախարարից պահանջել վերջին տարիների, մասնավորապես՝ 1991-92 թվականներից սկսած բարձրագույն սպայական կազմին տրամադրված բնակարանների ցուցակը՝ հասկանալու համար, թե գեներալներից, վարչության պետերից եւ բարձրագույն սպայական կազմի մյուս անդամներից ովքեր են ստացել բնակարաններ և արդյոք ունեցել են դրա կարիքը: Օդում պտտվող տեղեկությունների համաձայն՝ կան մի շարք գեներալներ, ովքեր, զբաղեցնելով բարձր պաշտոններ, հանրության շրջանակում ունենալով չակերտավոր հեղինակություն և որևէ սոցիալական խնդիր չունենալով՝ ստացել են բնակարաններ: Սա նաև կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ է,  թող վարչապետին տրամադրվի այդ ցուցակը: Կարծում եմ, եթե չլիներ այդ անօրինական, կոռուպցիոն  եղանակով սպաների բնակարաններ տրամադրումը, և դրանց վերադարձի հարց բարձրացվեր, այս խնդիրը չէր լինի: Երկրորդ խնդիրը, 50 տոկոսի կարգավորումն է: Եթե անգամ 50 տոկոսն են տալիս, թող բանակցեն բանկերի հետ,  թող անտոկոս վարկ վերցնեն և փակեն այդ վարկերը, դա շահառուների խնդիրը չէ»,-նկատեց Նորայր Նորիկյանը։
 
Կարեն Հակոբյանն էլ ասաց, որ իրենց կողմից 50-ի ավելի առաջարկություններ են եղել, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրանց. «Այսօրվա դրությամբ 4000 հերթագրված սպա կա, որից մոտ 1200-ը՝ զինթոշակառու: Որոշումն այնպես է գրած, որ և՛ զինծառայողին է վերաբերում, և՛ զինթոշակառուին, բայց առաջնահերթությունը տալիս են զինթոշակառուին: Այսօր այդ 3000 զինծառայողներից 1500 հոգին 20 տարի ծառայել է, ցանկացած պահի կարող է ստորագրել, դուրս գալ ծառայությունից ու գալ-ընկնել այս որոշման մեջ: Արդյունքում իրենց տրամադրած  5 մլրդ 705 մլն դրամը չի բավականացնելու անգամ միայն մարզերի դեպքում: Ինչ վերաբերում է մարզերին ու գյուղական համայնքներին, ապա թող այս գումարը վերցնեն, մտնեն ցանկացած գյուղ, մեկ սենյականոց բնակարան գնեն ու հատկացնեն զինծառայողին: Եկեք գնանք ցանկացած գյուղ, ասենք՝ մեկ սենյականոց բնակարան եմ ուզում, ձեռքս էլ 3 միլիոն դրամ է, նման տուն չկա: Ի՞նչ պետք է առնեն, գո՞մ: Ես վարչապետին էլ եմ առաջարկել, այսօր ՊՆ-ն իր բալանսում ունի հողեր, անգամ շինություններ կան, մեջն ընդամենը կոսմետիկ վերանորոգում պետք է արվի, բայց նա բացասական պատասխան է տվել, ասել եմ նաև այն, որ թող իրենք հողեր հատկացնեն, շինարարին բերեն, եկամտահարկը հանեն: Չեմ կարողանում հասկանալ՝ կառավարությունն ուզո՞ւմ է խնդիրը լուծել, թե՞ ոչ»,-նշեց Կարեն Հակոբյանը:
 
Կարեն Հակոբյանը նաև նշեց, որ ոչ ոքի թույլ չեն տա, որ Հայոց բանակի  մասին հեգնանքով խոսեն. «Ասում են՝ Հյուսիսային պողոտա, Երրորդ մաս, բնակարան, այս կողմ, այն կողմ… Թող ականջներին օղ անեն՝ զինվորը, սպան Հայոց աշխարհի անվտանգության երաշխիքն է,  կապ չունի՝ պահեստազորում է, թե բանակում: Վաղը որ պատերազմ եղավ՝ դուք եք փախչելու ձեր Հյուսիային պողոտա ու Երրորդ մասերի պադվալ»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր