Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

10 հուն 2021 12:04

ՈՒղիղ.ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ, ներքնազգեստ նետեցին կառավարության առջև. իրավիճակը լարված է

ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բավական լարված իրավիճակ է։ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա էին իրականացնում` ներկայացնելով, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։


Երիտասարդները ելակ, կոնֆետ և ներքնազգեստ նետեց կառավարության առջև` գետնին, հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։


«Նիկոլ Փաշինյանը դավաճան է և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,–հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետելով գետնին։


Մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտնեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ Փաշինյանը կանխամտածված է քայլեր արել, որպեսզի երկիրը հասնի այս վիճակին։ Երիտասարդի խոսքով` պատերազմի առաջին օրվանից ռազմական դրություն է հայտարարել, սակայն զորահավաքը պատշաճ կերպով չի իրականացրել։ Բացի այդ, պատերազմի օրերին չի օգտագործել մեր զինանոցում գտնվող ողջ տեսակները, փաստացի պաշտպանել է թշնամու շահերը` չգնդակոծելով նրա ենթակառուցվածքներն այն դեպքում, երբ թշնամին մեր հիվանդանոցները, մանկապարտեզներն էր ռմբակոծում։


Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին տարածքն աղտոտելու համար։









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր