Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

10 հուն 2021 15:56

Ես հարկ եմ համարել ներողություն խնդրել, բայց հարկ չեմ համարում հրաժարական տալ.Անահիտ Ավանեսյան

Դիահերձարանում պատշաճ պայմաններ չեն եղել, դրա համար էլ կոնկրետ անձինք իրենց բացթողումների համար պատասխանատվության են ենթարկվել: Ես հարկ եմ համարել ներողություն խնդրել, բայց հարկ չեմ համարում հրաժարական տալ, քանի որ սա կոնկրետ անձի կողմից բացթողում է և իմ պատասխանատվություն է դրա հետևանքները օրենքի շրջանակում լուծել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների մարմինները պարկերում պահելու միջադեպին:


Ավանեսյանի խոսքով՝ ցանկացած ոլորտում, երբ գրանցվում է խախտում կամ սխալ, պետք է գնահատական տրվի տվյալ խնդրին և ոչ թե ընդհանրական ողջ համակարգին։


«Ընդհանրապես դիերի հետ կապված բոլոր մանրամասները չափազանց զգայուն, նուրբ թեմաներ են, որոնց վրա կարելի է շահարկել ցանկացած բան։ Ես զարմացած եմ, որ անգամ դիակների՝ պարկերում լինելը դարձավ մեծ քննարկման առիթ, որը ինձ համար անընդունելի է։


Որոշակի շահարկումները խառնվում են կոնկրետ պրոբլեմի հետ, և այսպես փոթորիկներ են հրահրվում»,–ասաց Անահիտ Ավանեսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր