Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

10 հուն 2021 16:45

Տեսանյութ.Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել.կարծես Մուրադովն է մեղավոր, որ այդ տղաները գերի են ընկել

Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել։ Չեմ լսել որ որևէ պետություն խիստ դիրքորոշում հայտնի այդ հարցի շուրջ։ Միայն եվրոպական մի կառույց է արտահայտվել՝ այն էլի մի քանի պատգամավորների շնորհիվ։ Այս մասին Արագածոտնում Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


«Ի՞նչ է անում այս հարցում մեր ԱԳՆ-ն, մեր խորհրդարանը։ Ի՞նչ է անում ԱԺ նախագահը, երբ գալիս է աշխատանքի։ Նա պետք է նպատակ դներ ամեն օր մի քանի երկրի պատգամավորների հետ կապ հաստատել, պատվիրակություններ ձևավորել ու ուղարկել՝ բանակցելու, որ Ադրբեջանի հասցեին խիստ հայտարարություններով հանդես գան։ Բայց նրանք զրո աշխատանք են կատարել և ավելի շատ զբաղված են եղել իրենց անձնական հարցերով», - ասաց նախագահը։


Նրա խոսքով, հայտնի է, որ գերիներին պահում են, հայկական կողմից լրացուցիչ բան ստանալու համար։ «Մենք պետք է ճնշումը մաքսիմալ ավելացնենք Ադրբեջանի վրա, որ նրանք հասկանան, որ գերիներ պահելը նրանց համար անիմաստ է, դրանից նրանց երկրի վարկանիշն է։ Սակայն սա չի արվում։ Հենց գերիների թեման բարձրացնում են, հարցը գցում են ռուսական կողմի գրպանը։ Գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը, կարծես մենք կապ չունենք դրա հետ, կարծես Մուրադովն է մեղավոր, որ այդ տղաները գերի են ընկել, և հիմա ինքը պետք է գնա ու գերիներին բերի։


Այս հարցում մենք իմ ասած եղանակներով ու բոլոր հնարավոր եղանակներով շատ արագ այնպիսի ճնշում ենք գործադրելու Բաքվի վրա, որ հարցը լուծենք։ Անբարոյական եմ համարում, որ երկրի ղեկավարը ոչինչ չանելով այդ ուղղությամբ, հայտարարում է․ «դե ոչինչ, մի երկու ամիս էլ կնստեն, հետո մեզ կներեն»։


Անդրադառնալով Աշոտին գերիների հետ փոխանակելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Ռ․ Քոչարյանն ասաց․ «Սա այն թեման չէ, որտեղ էժանագին տրյուկներով կարելի է զբաղվել։ Պարզ է, որ այդպես չի լինելու, ո՞նց եք դա պատկերացնում։ Մինչև ե՞րբ պետք է տանենք այդ աստիճան պրիմիտիվ դեբիլությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր