Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 հուն 2021 12:02

Տեսանյութ.Հոգևորից մինչև քաղաքական էլիտա չեք թպրտալու ժողովրդի առաջ, պետք է անցնեք ժողովրդի թրի տակով

ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դիլիջանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ասում ենք բուհական համակարգը բարեփոխենք, ասում  են՝ ո՞նց, մեր սրբություն շենքերը։ Այո՛, այդ շենքերն իրենց համար սրբություն են, մեհյաններ են, որտեղ էլիտան քրմական համակարգով ինքն իրեն վերարտադրում է։ Մենք կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել, եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք այնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած, քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, Հայատանում տեր լինելու է ժողովուրդը, և դուք բոլորդ պետք է խոնարհ ծառայեք նրանց»,-հայտարարեց նա, ապա հավելեց․

«Նրանք ասում են, որ ժողովուրդը պետք է ապրի, շնչի, արտաշնչի իրենց թույլտվությամբ, ո՛չ․ այդ դուք պետք է ապրեք, շնչեք, արտաշնչեք ժողովրդի թույլտվությամբ՝ սկսած հոգևոր էլիտայից, շարունակած իրավաբանական էլիտայով, վերջացրած քաղաքական էլիտայով։ Դուք չեք թպրտալու ժողովրդի առաջ, որովհետև ժողովրդի դեմը խաղ չկա։ Հայաստանում մեկնարկել և ծավալվել է ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխությունը, և կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի թրի տակով»,-հայտարարեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր