Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 հուն 2021 14:00

Ասում են՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու ընտրատեղամասերում

«Սատանայի մտքերը դժվար է կարդալ, պարզապես չպետք է տրվել սատանայի գայթակղություններին»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանն ու իր կուսակցությունը վենդետաների լեզվով են խոսում, միաժամանակ ակնարկում են, որ լինելու են քաղաքացիական  բախումներ, ըստ իրեն՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը, ո՞վ է հրահարելու քաղաքացիական բախում:


Աշոտյանի դիտարկմամբ՝ տեխնոլոգիաները կարող են լինել շատ տարբեր.


«Օրինակ, ես ինֆորմացիա ունեմ, ստուգված չէ, օդում կախված լուր է, աղբյուրս արժանահավատ է, բայց այնուհանդերձ… Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հունիսի 20-ին վարչական ռեսուրսով իր մոբիլիզացվող էլեկտորատին տանել մինչև օրվա առաջին կեսը, այսինքն, նիկոլականները՝ մեր ժողովրդի մոլորյալ, վախեցած կամ սիրող մարդիկ, գնալու են քվեարկության հիմնականում մինչև կեսօր, հետո ինչ-որ բաներ են հրահրվելու ընտրական տեղամասերում: Ես այդպիսի բան եմ լսել, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը, ոչ նիկոլական մարդիկ չհասցնեն գնալ քվեարկել, ութին փակվի, ամփոփեն ու տեսնեն, որ իրենք շատ ձայն են հավաքել»: 


Ա. Աշոտյանն ասաց, որ դրա հիմքում կա նաև տեխնիկական խնդիր, 26 քվեաթերթիկ են տալու մարդկանց, մի հոգու քվեարկությունը երկար է տևելու: 


«Հետևաբար, նրանց հույսն այն է, որ, ինձ հասած տեղեկություններով, իրենց ընտրազանգվածին տանեն ընտրատեղամասեր, հետո չեպեներ սարքեն ընտրատեղմասերում, քվեարկության պրոցեսն էլ երկար է, ութին փակեն ու հաշվեն, տեսնեն՝ իրենք կրել են»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր