Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 հուն 2021 15:36

Ինչու էին ռուս զինծառայողները գնացել Տավուշ. Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ հայտնեց

Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հայտարարությունը, իրոք թեմա է եղել կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այս մասին Բերդում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ մարդիկ են եղել, ովքեր ասել են, որ պետք է այդ տարբերակով ստորագրվի, սակայն իրենք այնպես են արել, որ այդ կետը հանվել է:


Ինչ վերաբերում է բանակցություններում անկլավների թեմային, Փաշինյանը պնդեց, որ այն եղել է դեռևս 1999 թվականից ու այն միշտ եղել է բանակցային օրակարգում. «Մենք կարծում ենք, որ անկլավների ընդհանուր տրամաբանությունն ու անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով ու պրակտիկայով սահմանված ձևեր կան: Որ այն իրավիճակը, որը կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնվում է: Մենք էլ անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ՝ Արծվաշենը:




Մեր տրամաբանությունն այն է, որ ինչպես հիմա կա, այդպես էլ մնա՝ ինչ իրենց վերահսկողության տակ է, մնա այնտեղ, ինչ մեր վերահսկողության տակ է՝ մնա մեր վերահսկողության տակ»:


«Բայց մի հատ խնդիր կա: Դուք գիտեք, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարների վարելահողեր կան, որ իրենց տիրապետության տակ է:


Երբ թեման եկել է, մենք էլ բանակցություններին այդ թեման են։
***
Այսօր Բերդում իր համակիրների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև շաբաթներ առաջ ռուս զինծառայողների՝ մարզ կատարած այցի մասին:


«Խոսակցություններ տարածվեցին, որ նրանք եկել են անկլավները հետ տալու: Չի եղել նման բան: Ռուս զինծառայողներն այստեղ եկել են բոլորովին այլ խնդիր լուծելու համար: Ես չեմ կարող ասել թե ինչ խնդիր, սակայն կարող եմ ասել, որ այն որևէ կապ չի ունեցել անկլավների հետ»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր