Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 հուն 2021 16:58

Նիկոլներ, Սերժեր, Լևոններ, Ռոբերտներ շատ են լինելու, եթե իհարկե պետականությունը կարողանանք պահել.այլապես ո՜վ էլ գա, ոչ մի արդյունք չենք ունենա ...

Կառավարող ուժերը կամ անձինք ժամանակի ընթացքում փոխվում են՝ անկախ մեր ցանկությունից։ Փոփոխությունները նորմալ գործընթաց են...



Ժողովուրդ ջան, դուք ապրելու եք կողք ֊կողքի ձեր "վատ" հարևանի կամ բարեկամի հետ, ձեր հարսանիքներով ու ծնունդներով ձեր հարևաններն են ուրախանալու, ձեր տխրությամբ իրենք են տխրելու, կառավարիչներն անգամ չեն իանալու , թե ձեր տան մեջ ի՞նչ ավելացավ և ի՞նչ պակասեց, ի՞նչ կորցրեցիք կամ ինչ գտաք ...




Անկախ քաղաքական հայացքներից իրար հանդեպ մի՛ չարացեք, ձեր տեսակետը մի՛ պարտադրեք, թշնամի մի՛ համարեք մտերիմներին, քանի որ իրենք են ձեզ մի բաժակ ջուր հասցնողը։


Նիկոլներ, Սերժեր, Լևոններ, Ռոբերտներ շատ են լինելու, եթե իհարկե պետականությունը կարողանանք պահել. լավն են կամ վատը չեմ քննարկում...


Հիշե՜ք, դրկիցդ է գալու հարազատիդ մահվան օրը ձեռքդ սեղմելու ու ուժ տալու, բանակում ծառայող զինվորիդ ծանրոցի մեջ թաքուն մի հատ շոկոլադ է խ՚ցելու ...


Հիշե՛ք այս ամենը ու իրար գնահատելով ապրեք, այլապես ո՜վ էլ գա, ոչ մի արդյունք չենք ունենա ...


Սիրե՛ք ու հարգե՛ք իրար...


Բարի լույս


Սոֆյա Հովսեփյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր