Պաշտոնաթող մարտական գեներալներին թույլ չեն տվել մասնակցել գործողությունների պլանավորմանը ,արգելել են մտնել տխրահռչակ «բունկերը»

«Ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է․ հայկական կողմը խուսափում է բանակցություններից, ըստ ամենայնի՝ առանձնապես չպատճառաբանելով դա։ Եվ, ինչպես հայտնի է, եթե դիվանագիտությունը լռում է, խոսում են թնդանոթները»,-նշել է Ղուկասյանը։
Միաժամանակ Արցախի նախկին ղեկավարը չի մեկնաբանել այն հարցը, թե ինչպես և ինչու Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություններն ու հետախուզությունը չեն կարողացել «տեսնել» հսկայական քանակությամբ զորքերի կենտրոնացումը շփման գծի ողջ երկայնքով: Ղուկասյանի խոսքով՝ ինքը պետությունը չի ներկայացնում և իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Նա հույս ունի, որ կգա ժամանակը, երբ բոլորը կստանան հանրությանը հուզող այդ բոլոր հարցերի պատասխանները։
Ղուկասյանը նաև հավելել է, որ պաշտոնաթող մարտական գեներալները հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտական գործողությունների պլանավորմանը, խորհուրդներ տալ, նրանց արգելել են մտնել տխրահռչակ «բունկերը»: