Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

15 հուն 2021 13:02

«Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի աջակցությունն անհրաժեշտ է». Էրդողան

«Թեև ուշ, բայց, այնուամենայնիվ, 30 տարի անց Լեռնային Ղարաբաղում հաղթանակել է արդարությունը և տարածաշրջանում վերականգնվել է խաղաղությունը»,- այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։




Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում հակամարտությանը փոխարինելու են եկել բարգավաճումն ու մշտական խաղաղությունը․ «Մենք անհրաժեշտ ենք համարում, որ այդ գործընթացները, որոնց մենք աջակցում ենք մեր երկրի սահմաններից դուրս, ակտիվ աջակցություն ստանան նաև դաշինքի կողմից»:
***
Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնագիր կստորագրեն Ղարաբաղի վերականգնման մասին: Դա տեղի կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շուշի կատարած այցի ընթացքում: Այս տեղեկատվությունը հայտնել է թուրքական պետական TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էրդողանի վարչակազմի աղբյուրին:


Էրդողանը Բաքու է ժամանել երեքշաբթի՝ հունիսի 15-ին: Նախ նախատեսում է այցելել Արցախի Վարանդա (Ֆիզուլի) քաղաք: Ապա նախատեսվում է, որ Էրդողանը Շուշիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնտեղ նրանք կստորագրեն «Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր»: Փաստաթուղթը կանդրադառնա նաև երկու երկրների տնտեսական համագործակցության և քաղաքական լայն շրջանակների շուրջ նրանց փոխգործակցության այլ ասպեկտների:


Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը կարող է մասնակցել Շուշիում դպրոցի հիմքը դնելու արարողությանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր