Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 հուն 2021 15:33

Քարտեզներն ապացուցում են, թե որքան հզոր պաշտպանություն է եղել նախկինում, ականապատումները թշնամուն ստիպել էր զերծ մնալու ռազմական գործողություններից

«Վաղուց բանակցությունները գնում են։ Նրանք մի քանի անգամ հրաժարվել են ականապատ տարածքների քարտեզները տրամադրել։ Պրոցեսը ձգել են այնքան, որ դա հասնի նախընտրական փուլ և դա ևս դարձնեն կապիտուլյանտի համար քարոզչություն»,-  ասուլիսում ասաց  «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների դիմաց 15 հայ  ռազմագերիների վերադարձին։


Նա նշեց, որ գերիներին կարող էին վերադարձնել հինգ-վեց ամիս առաջ՝ նույն եղանակով, քարտեզների փոխանցման միջոցով, բայց թույլ են տվել, որ տղաները տանջվեն, կտտանքների ենթարկեն, որովհետև դա պետք էր իրականացնել ընտրություններից մի քանի օր առաջ՝ «հասարակության աչքին թոզ փչելու համար, մարդկանց նորից խաբելու համար»։


Պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց, որ քարտեզները ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանին շատ երկար ժամանակ ոչ միայն ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի հատվածի ականապատ տարածքների, այլև խորը թիկունքային ճանապարհների ականապատումները ստիպել էր զերծ մնալու ռազմական գործողություններից։


«Քարտեզները ապացուցում են նաև, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները։ Այն, որ ասում են՝ ինժեներական սա չի եղել, այն չի եղել, ականաատումը  ինժեներական աշխատանքների մի հատվածն է համարվում։ Մոտ 97 հազար ականների մասին է խոսքը՝ միայն Ակնայի ուղղության վրա»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։ 


Նա ընդգծեց՝ Ադրբեջանի համար կարևոր է շատ արագ վերաբնակեցնել Ակնան, որովհետև այն դարձել է սպառնալիք Արցախի համար։


«Դրա համար կապիտուլյանտներից գնել են այդ քարտեզները, սա էլ վաճառել է այդ քարտեզները, եթե այսպես կոպիտ ասենք, քանի որ եթե մտածեր մեր երիտասարդների կյանքի մասին, գերիներին շուտ վերադարձնելու մասին, վաղույց այդ հարցը կլուծեր, որևէ քննարկում չէր լինի»,- ասաց Արտակ Զաքարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր