Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

16 հուն 2021 13:02

Տեսանյութ.Մանրամասը` Գեղաշենի «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կատարված սպանության վերաբերյալ

Հայաստանի Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գեղաշենի «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կատարված սպանության վերաբերյալ:


ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, պրոֆուզ արյունահոսություն հեմոռագիկ շոկ չորրորդ աստիճան, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչ, ով վիրահատարանում մահացել է:




Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս Գերեզման» կոչվող սրբատեղիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 41-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Կամարիս գյուղի 35-ամյա բնակիչը:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տղամարդու հագուստներ, այլ իրեր ու առարկաներ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:


Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր