Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

17 հուն 2021 17:00

Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու հարցը

Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին.


«Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:


Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:


Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.


1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:


Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»:


Արման Թաթոյան


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր