Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները          Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում       «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի    

18 հուն 2021 15:47

Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը.«Խելոք պահիր, մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես». սպառնալիքների մասին ահազանգեր է ստանում

«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում երկրորդ օրն է՝ ահազանգեր են ստացվում, որ իշխանությունը, զգալով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով, ազդելու ընտությունների արդյուքնների վրա: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը:




Նրա խոսքով՝ գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն:


«Վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբների պետերին ու խուզարկություններ իրականացնում՝ առանց որևէ հիմքի: Ոստիկանական տարբեր բաժանմունքներ հրավիրում են տարբեր ազդեցիկ մարդկանց և իրենց հետ, ոստիկանության ձևակերպմամբ, պրոֆիլակտիկ զրույցներ տանում՝ «խելոք պահիր, մեկա մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես, քարոզչությամբ մի զբաղվիր»: Գլխավոր դատախազությունը հրահանգ է իջեցրել իր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայքների, մարզերի ղեկավար անձնակազմեր, որոնց հետ նույնպես հետևյալ սպառանալիքներով զրույցն է տարվում՝ «եթե խելոք չպահես, գիտե՝ մեզ համար 5 րոպեի հարց է քեզ վրա քրեական գործ սարքելը», — պատմեց Աշոտյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր