Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես          Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները       Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում    

19 հուն 2021 18:04

Պե՞տք է արդյոք ամեն օր 3 լիտր ջուր խմել

Պե՞տք է արդյոք ամեն օր 3 լիտր ջուր խմել: Այս մասին իր կարծիքնէ հայտնել գաստրոէնտերոլոգ Աննա Դենիսովան (Ռուսաստան):

«Բժշկական խորհրդատվությունը օրական մեկուկես-երկու լիտր ջուրն է: Եթե ակտիվորեն զբաղվում եք սպորտով, կարելի է եւ երկուսուկես, եւ երեք լիտր ջուր խմել: Ավելի մեծ ծավալը հակացուցված է սրտանոթային համակարգի պաթոլոգիաներով, օրինակ`սրտի անբավարարությամբ, ինչպես նաեւ ոտքերին այտուցների առաջացման հակում ունեցող պացիենտներին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մասնագետը:

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ տարիքով պացիենտների մոտ մեծ քանակությամբ ջրի օգտագործումից կարող են ամբողջ մարմնի այտուցներ առաջանալ: Բացի այդ, օրական 2 լիտրից ավելի ծավալով ջուրը կվնասի երիկամների պաթոլոգիաներ ունեցող մարդկանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր