Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուն 2021 15:43

«Նիկոլ Փաշինյանին տրվել է Հայաստանի ժողովրդի մանդատը». Լիտվայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որոնք ԵԱՀԿ կողմից բնորոշվել են որպես «մրցակցային և լավ կազմակերպված»:


Լիտվայի նախագահը հաջողություն, հաստատակամություն և նվիրվածություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին պատասխանատու գործունեության մեջ՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է նոր ձևավորվող կառավարությունը, նրան տրվել է Հայաստանի ժողովրդի մանդատը՝ ղեկավարելու երկիրը որպես վարչապետ: Պատերազմից հետո քաղաքական կայունությունն առանձնակի կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար: Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդի՝ խաղաղ, ապահով և կայուն երկրում ապրելու ձգտմանը»:




Գիտանաս Նաուսեդան նշել է Հայաստանի ազգային անվտանգության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և քաղաքական ուժերի միջև, հասարակության ներսում տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը ի շահ պետության: Նա կարևորել է բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում Հայաստան-Եվրամիություն արդյունավետ համագործակցությունը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը:


Լիտվայի նախագահն ընդգծել է, որ առաջիկա աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ հետամուտ է լինելու «Արևելյան գործընկերության» քաղաքականության հավակնոտ քաղաքական օրակարգին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր