Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 հուն 2021 16:17

«Գոլդ» ավտոհամարանիշները վերջացել են. Ոստիկանությունն առաջարկում է ստեղծել նորերը

Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող «գոլդ» ավտոհամարանիշները վերջացել են։ Այս մասին ասված է կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումներից մեկում։
Որոշման նախագիծը մշակել ու կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ Ոստիկանությունը։

«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»,– ասված է որոշման մեջ։

«Գոլդ» համարանիշների նկատմամբ հասարակության որոշ շերտերի պահանջարկը դարձյալ ակտիվացնելու համար ոստիկանությունն առաջարկում է 2007 թվականից համարանիշներում կիրառվող «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերին ավելացնել ևս 8 նոր տառեր` «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y»:

Ոստիկանությունն արդեն հաշվարկել է, որ նոր «գոլդ» համարանիշերի վաճառքից պետական բյուջեի եկամուտը կկազմի 73,7 միլիարդ, իսկ ծախսը՝ 2,1 միլիարդ դրամ։
Ոստիկանության առաջարկած որոշումը կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, ինչը նշանակում է, որ նոր համարանիշները հասանելի կլինեն արդեն հուլիս ամսվա ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր