Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին          Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

25 հուն 2021 15:03

Ռուսաստանի նավերը, սուզանավերը և ինքնաթիռները վարժանքներ են սկսել Միջերկրական ծովում

Ռուսաստանի զինվորականները հունիսի 25-ին Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ են սկսել վերջրյա նավերի, դիզելային սուզանավերի եւ օդուժի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։




«Հունիսի 25-ին Միջերկրական ծովի արեւելյան մասում սկսվել է Ռուսաստանի միջերկրածովյան ռազմածովային նավատորմի մշտական օպերատիվ միավորման ուժերի եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի համատեղ վարժանքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջերկրական ծով է մտել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի հարվածային խումբը՝ Queen Elizabeth ավիակրի գլխավորությամբ: Ռուսաստանցի զինվորականների խոսքով՝ զորավարժություններին գործի կդրվի հինգ նավ, մասնավորապես, ՌԴ Սեւծովյան նավատորմի ֆլագմանը՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը, թեւավոր հրթիռներով «Կալիբր», «Ադմիրալ Էսսեն» եւ «Ադմիրալ Մակարով» ֆրեգատները, ինչպես նաեւ «Կալիբր»-ներով հանդերձված «Ստարիյ Օսկոլ» եւ «Ռոստով նա Դոնու» սուզանավերը: Տու-142 ՄԿ, Իլ-38 հականավային ինքնաթիռների, Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների եւ ՄիԳ-31Կ ինքնաթիռների հետ համատեղ նավերը եւ սուզանավերը ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն Սիրիայում ռուսաստանյան երկու ռազմակայանների՝ «Խմեյմիմ»-ի եւ «Տարտուս»-ի անվտանգության ապահովման ուղղությամբ:



«Ուսումնավարժական թռիչքների ընթացքում կանցկացվի ավիացիոն տեխնիկայի եւ սարքավորումների որակի ստուգում բարդ կլիմայական պայմաններում, այդ թվում՝ պայմանավորված բարձր ջերմաստիճանային ներգործությամբ եւ ջրի մակերեւույթի վրա երկարատեւ թռիչքների հնարավորությամբ: Ինքնաթիռների անձնակազմերը ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում ուսումնական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ»,-հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր